ԱՄՆ-ն ու Չինաստանը փոխադարձաբար նվազեցնում են մաքսատուրքերը
![]() ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով փոխադարձաբար նվազեցնել առևտրային մաքսատուրքերը։ Վաշինգթոնը չինական ապրանքների մեծ մասի վրա մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 30%, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պեկինն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 10%։ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մայիսի 14-ից։ Հիշեցնենք՝ ներկայումս ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կազմում են 145%, մինչդեռ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կազմում են 125%։ Բեսենթը պարզաբանել է, որ հայտարարված փոփոխությունները չեն վերաբերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Վաշինգթոնի բոլոր առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված ոլորտային տուրքերին։ «Միացյալ Նահանգները և Չինաստանը կստեղծեն մեխանիզմ՝ տնտեսական և առևտրային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
