«Պուտինը գնդակը գլորեց Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ»․ Սուրեն Սուրենյանց
![]() Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի մասին անոնսավորվել էր վերջին մի քանի ժամերին: Հայտարարությունը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը: Պուտինը, իրեն բնորոշ ոճով, դարձյալ ցուցաբերեց նախաձեռնողականություն՝ գնդակը գլորելով Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ: Ինքնին հասկանալի էր, որ Մոսկվան չէր կարող համաձայնել 30-օրյա հրադադար հաստատելու Կիևի առաջարկին, որը խրախուսվում էր նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում: Այդ հրադադարը, որը չուներ հակամարտության կարգավորման բաղադրիչ, ընդամենը որոշակի «թթվածին» էր ապահովելու Ուկրաինայի հյուծված զինված ուժերի համար: Մոսկվան առաջարկում է հակամարտության համապարփակ լուծում, կոնֆլիկտը ծնող պատճառների վերացում: Պուտինն առաջարկում է Կիևին՝ առանց միջնորդների և առանց նախապայմանների, մայիսի 15-ին բանակցել Ստամբուլում կամ վերականգնել ստամբուլյան Իհարկե, 2022-ին այդ բանակցությունները Կիևի համար ավելի նպաստավոր էին, քան կլինեն այսօր, հապաղելու դեպքում՝ Ուկրաինայի բանակցային դիրքերն ավելի խոցելի կլինեն վաղը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18