«Մարդիկ ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի հեռացումը»․ Էդգար Ղազարյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, մասնավորապես, 2024 թվականի մայիսի 9-ին ժողովուրդը ոտքի էր կանգնել։ Բագրատ Սրբազանին հաջողվել էր իր բարի և հայրենասեր կերպարի շուրջ համախմբել ժողովրդին, առաջնորդել մի ազնիվ պայքար, որը ստացավ «Սրբազան շսրժում» ժողովրդական անվանում։ Բագրատ Սրբազանի դերն այդ հարցում անուրանալի է և հարգանքի արժանի։ Այդ շարժումը հաջողություն չունեցավ միայն մեկ պատճառով. Ազգային ժողովի պատգամավորները չնախաձեռնեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Առանց քաղաքական լուծումներին այն շարունակվել չէր կարող։ Այդ մարդիկ համախմբվել էին Բագրատ Սրբազանի կոչով, սակայն՝ գաղափարի շուրջ։ Գաղափարը շարունակում է իր կենսական ուժը, այն ավելի է ամրապնդվել ու զարգացել։ Մարդիկ ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այս անգամ մենք ընտրել ենք պայքարի ճիշտ ռազմավարությունը, որի դեպքում մարդկանց մոլորեցնել ոչ մի պատգամավոր չի կարող։ Մենք կունենանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, նոր այս մարդկանց կհրավիրենք իրենց բաժին պայքարին և աջակցության, որից հետո ամեն ինչ կավարտվի մեծ արագությամբ և արդյունավետությամբ»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18