Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.

«Ինչո՞ւ են ուզում Ռոման Բաղդասարյանին լռեցնել՝ ընդունելով «վիրավորված կույսի» կեցվածք»․ Վահրամ Աթանեսյան

150
Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ., 20:18
«Ինչո՞ւ են ուզում Ռոման Բաղդասարյանին լռեցնել՝ ընդունելով «վիրավորված կույսի» կեցվածք»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են ուզում Ռոման Բաղդասարյանին լռեցնել: Ընդ որում՝ ընդունելով «վիրավորված կույսի» կեցվածք: Ֆեյսբուքում և այլ հարթակներում նրա գրառումների մի զգալի մասն, անկեղծ ասած, ինձ «հերյուրանք» է թվում: Բայց դրանք կարող են հերքվել ոչ թե նրա նկատմամբ քրեական հետապնդման, այլ դատական քաղհայցի միջոցով: Մարդն ասում է, որ «ՊԲ գեներալները հայաստանցի զինվորնե՞ր են սպանել»․ այդ գեներալները թող նրան դատի տան: Թե չէ Ռոման Բաղդասրայանին կալանավորելու, նրան հանրային կարծիք արտահայտելու իրավունքից զրկելու պահանջից տպավորություն է, որ փորձ է արվում լռեցնել այլընտրաքային խոսքը, բոլորին պարտադրել, որ թութակի պես կրկնեն. «Արցախը Նիկոլն է հանձնել»: Հետո՞: Բայց ականատեսներ կան, չէ՞, որ կվկայեն, թե ՊԲ զինվորներին ինչպես էին լծում սևագործ աշխատանքի, որպեսզի Ղտելեկոմը դեպի Մարտակերտ, Քարվաճառ, Մարտունի եւ Հադրութ նրանց փորած խրամուղիներով մալուխային գծեր անցկացնի: Իսկ այդ զինվորները պետք է զորավարժաններում լինեին, քրտինք թափեին ոչ թե բահուքլունգով փոս փորելու, այլ նոր տեխնիկային տիրապետելու, զինվորական հմտություններ ձեռք բերելու և կատարելագործվելու վրա»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան