Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ.

«Հայաստանի համար հետևություններ անելու լայն դաշտ է բացվել»․ Արա Պողոսյան

269
Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ., 14:42
«Հայաստանի համար հետևություններ անելու լայն դաշտ է բացվել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հնդկական բանակը չեզոքացրել է Պակիստանի կողմից Հնդկաստանի Սիալքոտ շրջանի վրա արձակված թուրքական Baykar YIHA-III անօդաչու թռչող սարքը։
Դատելով տեղեկություններից՝ հնդկական կողմը բավականին հաջող խոցում է թուրքական ԱԹՍ-ները, իսկ Պակիստանն էլ իր հերթին իսրայելական ԱԹՍ-ները։
Ինչ խոսք, Հայաստանի համար այստեղ լուրջ ուսումնասիրություն կատարելու և հետևություններ անելու լայն դաշտ է բացվել, և եթե 2020 թվականից առաջ Սիրիայում մենք կարող էինք մարտավարություններ մշակել ամենատարբեր դեռ չփորձված միջոցների կիրառմամբ, պատժվեցինք մեծ պարտությամբ։
Հիմա ևս հնարավորություն է ստեղծվել սովորելու այլոց փորձառությամբ։ Հուսամ չենք սխալվի...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան