Փաշինյանի ճղճղոցն անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետեւանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց, որ Փաշինյանին լավ ճանաչելով, գրեթե կասկած չունի, որ նրա այդ պահվածքը նախեւառաջ թիմակիցներին էր ուղղված, որ, տեսեք, ձեր պատճառով և թուքումուր եմ ուտում, հետևաբար՝ պետք է պատասխանատվության ենթարկվեք, խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի և այլոց մասին է։ Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաև Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաեև Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր և քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, և դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետևանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսևորում»։ |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18