«Տեսան՝ իշխանական «մուտիլովկաները» կուլ չենք տալիս, անցել են ուրիշ պրոցեսների՝ մեջ բերելով գողական աշխարհը». Մարտուն Գրիգորյան
![]() «Քաղաքապետի ընտրություններից հետո Երևանից որոշ պատգամավորներ թողել էին պետության, պետականության խնդիրները և մտածում էին իմ մասին, թե Գյումրիում ինչ եմ անելու, ոնց եմ անելու»,- հարցազրույցում նշել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ ցանկանում են թշնամություն հրահրել: «Տեսան, որ իշխանական «մուտիլովկաները», խայծերը կուլ չենք տալիս, հիմա էլ անցել են ուրիշ պրոցեսների՝ մեջբերելով մարդկանց անուններ, մեջ բերելով գողական աշխարհը: Դրանով փորձում են հիմա էլ ուրիշ «մուտիլովկաներ» անել․․․ Գյումրիում արյունահեղություն են ուզում, արյուն են ուզում․․․, թշնամություն՝ իմ, Վարդան Ղուկասյանի, Սարիկ Մինասյանի թիմերի միջև»,- նշել է պատգամավորը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, ըստ որոնց՝ իրենց թիմի անդամ Կարեն Բադալյանի վրա փորձել են ներազդել օրենքով գողերի միջոցով: |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18