Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.

«Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի գտնվում է անազատության մեջ»․ Զարուհի Փոստանջյան

216
Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ., 15:24
«Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի գտնվում է անազատության մեջ»․ Զարուհի Փոստանջյան

Փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 12:00-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրպ., 7 շենք), տեղի էր ունենալու դատական նիստ, որի ժամանակ պետք է որոշվեր գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը։
12:00-ին սկսվել է դատական նիստը, 14:50-ի դրությամբ դեռ չի ավարտվել։
Տեղեկացնենք, որ նիստը դռնփակ է և պարզ չէ, թե որ դատավորի նախագահությամբ է անցկացվելու նիստը։
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին զրկելով իր նախընտրելի պաշտպանյալից տրամադրվել է հանրային պաշտպան, ով իր պարտականությունները կատարում է ոչ լիարժեք։
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի՝ գտնվում է անազատության մեջ, այս ժամանակահատվածում նա մի քանի անգամ տեղափոխվել է, խոշտանգման հետևանքով նաև հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։
Այս պահին Լիլիթ Աղեկյանի նախընտրած պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է դատարանի բակում, նրա մուտքը դատարան ևս սահմանափակված է»։