Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր է՝ հացադուլ է հայտարարել
![]() 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ էր․ երկու ամսից ավելի՝ նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին X-ի էջում ահազանգել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։ Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել Վիգենի վիճակը և կոչ արել քայլեր ձեռնարկել։ «Վիգեն Էուլջեքջյանը, ով 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ բողոքի ակցիա է իրականացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նրան պետք»,- նշված է նամակում։ Հիշեցվում է, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է՝ պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Այս իրավունքը, սակայն, ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ-ին թույլ չեն տալիս մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք՝ կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից ի վեր՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
