Կյանքը թանկանում է. գնաճի պատկերը՝ ըստ պաշտոնական թվերի. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը, բաց աղբյուրներից տեղեկացել է, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.2% գնաճ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում։ Եթե համեմատենք 2025թ. մարտ ամսվա տվյալների հետ, գնաճը կազմել է 1.2%։ Տարածքային պատկերը Ապրիլ ամսին հանրապետությունում դիտարկվող բոլոր բնակավայրերում գներն աճել են 0.6-3.1%-ով։ Ամենաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան քաղաքում, իսկ մայրաքաղաք Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.0%-ով։ Տարածված ապրանքների գնաճը՝ տարեկան և ամսական կտրվածքով Պաշտոնական թվերը վկայում են, որ գնաճը կա և բազմաշերտ է թե՛ տարեկան, թե՛ ամսական կտրվածքով։ Իսկ իշխանությունների արդարացումները, թե «եկամուտներն էլ են աճել», չունեն համարժեք հենարան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական առավել խոցելի խմբերն այդ եկամտի բարձրացումը չեն տեսնում իրենց առօրյայում։ Երբ սուրճը 17% թանկանում է, իսկ կարագը՝ 13.7%, այն իրավիճակում, երբ թոշակառուն կամ միջին աշխատավարձ ստացողը չի կարողանում ծախսերը կարգավորել, «բնական գնաճի» մասին խոսելն արդեն ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ քայլ է, այլ նաև անբարոյական»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
