Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.

«ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարժվում են դեպի նախագահների հանդիպում». Ուշակով

265
Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ., 21:48
«ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարժվում են դեպի նախագահների հանդիպում». Ուշակով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարժվում են նախագահների հանդիպման ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Ինձ թվում է, որ մենք առաջ ենք շարժվում»,- ասել է նա «Ռուսաստան 1» (ՎԳՏՌԿ) հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմերը շարժվում են նախագահների հանդիպման ուղղությամբ։

Զարուբինը հարցազրույցի մի հատված հրապարակել է իր Telegram ալիքում։