«Չպետք է մոռանալ՝ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման կնքահայրը Պուտինն է»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպեսզի Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին չգնար Պրահա և Լեռնային Ղարաբաղը չճանաչեր Ադրբեջանի մաս (ԼՂ-ն միջազգայնորեն միշտ էլ Ադրբեջանի մաս է ճանաչվել), նույն տարվա սեպտեմբերի եռօրյա պատերազմում Հայաստանում ազգային-հայրենասիրական իշխանության օրոք ստեղծված հայ-ռուսական միացյալ զորախումբը և Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի լավագույն տեխնիկան պետք է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ ուս-ուսի՝ Ջերմուկի մոտ կասեցնեին Ադրբեջանի ագրեսիան, նրան ետ շպրտեին ելման դիրքեր ու մի բան էլ ավելի՝ պատժիչ հարվածներ հասցնեին իր իսկ տարածքում: Դա էր պահանջում թե' միջազգային օրենքը, թե' փոխադարձ օգնության մասին հայ-ռուսական պայմանագիրը: Իսկ մինչ այդ, ԼՂ-ում ռուսական զորախումբը չպետք է թույլ տար Խծաբերդի և Հին Թաղերի, Փառուխի և Քարագլխի մի հատվածի, տասնյակ ռազմավարական նշանակության դիրքերի օկուպացիան, Լաչինի միջանցքի գրավումը, ՊԲ զորամասերի հրթիռահրետակոծումը, մոտ մեկ տասնյակ խաղաղ բնակչի անպատիժ սպանությունը: Պրահայից յոթ ամիս առաջ Ռուսաստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-գնդապետ Կիմը գործուղվել է Բաքու, և նա դեռ Մոսկվա չէր վերադարձել, երբ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության մի պատգամավոր ֆեյսբուքում գրեց, որ Ադրբեջանը գրավել է Փառուխը, իսկ առաջխաղացման ուղղությունը դեպի Քարագլուխ է: Այնպես որ, պարոնա՛յք-ընկերներ, շատ մի՛ խորացեք, թե չէ Արցախի կորստյան անդունդներում կհանդիպեք ձեզ կամ, Ռուբեն Հախվերդյանի ասած՝ ձեր ուրվականին: Հ.Գ. Ի տարբերություն Պրահան այսօր քննադատողների, նույն օրերին եմ գրել, հարցազրույցում ասել, որ հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակը կարող է ծուղակ լինել: Եվ չպետք է մոռանալ, որ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման կնքահայրը Վլադիմիր Պուտինն է»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18