«Թիրախավորել են երեխուս անունը․ ժպիտով է ծնվել, անունը դրել ենք Սմայլի»․ Նարեկ Գրիգորյան
![]() «Երեխուս անունն են թիրախավորել, ըստ էության, զանգել են գյուղապետարան, հարցրել, թե ինչո՞ւ է երեխու անունը դրել Սմայլիկ»,- «Տրիբուն»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչ նկատի ուներ՝ այսօր Ազգային ժողովում նշելով, որ թիրախավորել են իր ընտանիքին։ «Նախ Սմայլիկ չի, Սմայլի է, բայց ամեն դեպքում, ով ում ինչ հարց ունի, պետք է իրար տան, ոչ թե ընտանիքին թիրախավորեն: Ես դա համարում եմ թիրախավորել, ու երեք տարեկան երեխային թիրախավորելն անբարո քայլ է»,- ասաց պատգամավորը։ Անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված Սմայլի անունով անվանակոչելը երեխային, պատգամավորը պարզաբանեց․ «Ճիշտն ասած ինքը ժպիտով է ծնվել, ժպիտով է ապրում, իր ժպիտի համար անունը դրել ենք Սմայլի, անգլերենից թարգմանած՝ ժպիտ։ Այդ անունը չկրկվող է, շատ սիրուն է։ Եթե իրենք ճաշակի հետ կապված խնդիր ունեն, բան չունեմ ասելու»։ |
«Նիկոլն այժմ զբաղված է հիշողության դաշտի ապամոնտաժմամբ». Արմեն Հովասափյան
1501:36«Նույն կերպ սկսվեց Սովետի փլուզումը». Արա Արայան
4401:06«Միայն Մխիթարյան միաբանությունը բավական է, որ Հռոմի պապի մակարդակով հարցեր լուծենք». Դավիթ Կարապետյան
5500:48«Իրանը լրջագույն քայլ արեց՝ կանխելու թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումը ՀՀ-ի վրա». Նաիրի Հոխիկյան
6000:18Զախարովան հայտարարել է, թե 30-օրյա հրադադարը Կիևին անհրաժեշտ է ժամանակ շահելու համար
104Երեկ, 22:56«Քաղաքական և պատմական Հայաստանը ոչ միայն չեն հակասում, այլև փոխլրացնում են իրար». Վարդան Ոսկանյան
79Երեկ, 22:24