Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.

«Երբ խոսում ես կոռուպցիայից, Նիկոլ Փաշինյանի ճտիկը միանում է»․ Աննա Գրիգորյան

139
Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ., 16:48
«Երբ խոսում ես կոռուպցիայից, Նիկոլ Փաշինյանի ճտիկը միանում է»․ Աննա Գրիգորյան

«Երեկ տեղի ունեցածը հետևյալի մասին էր․ 7 տարի առաջ իշխանության գալով՝ այս մարդիկ ասում էին, որ եկել են կոռուպցիան հաղթահարելու, արմատախիլ անելու։ Ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, թե ինչպիսի կոռուպցիոն գործարքների մեջ են իրենք թաղված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Փաշինյանի ելույթին։ «Ամեն անգամ, երբ փոքր ինչ հիշատակում ես կոռուպցիոն որևէ սխեմա, Նիկոլ Փաշինյանի ճտիկը միանում է, և սկսում է գոռգոռալ»,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Փաշինյանը լավ է հասկանում՝ 7 տարի առաջ եկել էին կոռուպցիան վերացնելու, հիմա իրենք ոտով-գլխով ընկել են կոռուպցիայի մեջ։

Աննա Գրիգորյանի ճեպազրույցը