«Մարդը գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Կա որոշում, համաձայն որի՝ 18-35 տարեկան անձինք կարող են հավակնել ոստիկանական համակարգ մուտք գործելու: Ըստ այդմ՝ որոշվել է վերին շեմը՝ 35 տարեկանը, հանել օրենսդրական կարգավորումներից՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում է իրականացնել Ոստիկանության համակարգի մի շարք փոփոխություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, խոսեց ոստիկանական համակարգում ծառայության անցնելու համար արտաքին սահմանափակումների մասին․ «Եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք: Այսինքն՝ եթե, ենթադրենք, մարդու բոյը 1․40 է, հիմա բնությունն իրեն այդպես է ստեղծել, գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա, ի՞նչ անի մարդը: Բայց չենք հարցնո՞ւմ՝ դու այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունե՞ս, թե՞ չունես: Պրոբլեմն այն է, որ 7 տարի է՝ դրա մասին բարձրաձայնում ենք»,- ասաց նա։ Նա նաև նշեց, թե մյուս կողմից էլ զինվորական ծառայության մեջ տեսնում է մարդկանց, որոնք քաշի ստանդարտներն անգամներով գերազանցում են, սակայն նրանց ոչինչ չեն ասում։ |
Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ
10800:36«Երևանի բյուջեի մեծացմանը զուգահեռ փոսերը շատանում են»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
9400:24«262 ավտոմեքենաներից 148-ի ղեկին եղել են անչափահասներ»․ ՆԳՆ
119Երեկ, 23:00«Իր անունը լսելիս իմ սրտի աշխատանքը վատանում է»․ քաղաքացի (տեսանյութ)
123Երեկ, 22:24«Բա ձեր գործի մեջ չի՞ մտնում բանակից ազատելու համար փող ուզողներին հայտնաբերելը»․ Բաբկեն Պիպոյան
102Երեկ, 22:12«Բաց նամակ՝ Սուրեն Պապիկյանին»․ Գեղամ Օհանյան
119Երեկ, 21:24