Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել և բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։ Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին և ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի և պարգևավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։ Ձերբակալվածների թվում էր նաև բարձրաստիճան պաշտոնյա։ Դեպքը վերաբերում էր ծեծկռտուքին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է՝ իրավապահների այս «ռեյդը» պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Իշխանությունն արդեն սկսել է քարոզարշավը՝ ակտիվացրել է իրավապահ մարմիններին՝ հանրությանը ցույց տալու, որ պայքարում են կոռուպցիայի դեմ և ոչ մեկին չեն խնայում։ Հակակոռուպցիոնին հանձնարարվել է՝ բացահայտել, դատական իշխանությանը՝ համատարած կալանքի սանկցիաներ տալ կաշառք վերցրած չինովնիկներին եւ խախտում թույլ տված դատավորներին»։ |
«Ռուսաստանը գոհ է բանակցությունների արդյունքներից»․ Մեդինսկի
3919:20«Համաձայնագիրը կդառնա Փաշինյանի քաղաքական մահվան վկայականը»․ Վարդան Օսկանյան
5118:54«Աջակցում ենք Երևանին ու Բաքվին՝ վերջնական խաղաղության հասնելու հարցում»․ Մակրոն
6718:44«Տխմարներն իմ մասին խոսելիս ասում են՝ էդ «փնթի էգը», «տգետ հարճը»»․ Աննա Հակոբյան
8218:06«Էրդողանի «լայքը» բեմադրված ստորացում է»․ Էլիզաբեթ Պետրոսյան
8117:48«Գնում, սբխեչի ուլի դեմքով կանգնում է, վրեն ղժում են»․ Արամ Գևորգյան
10117:42