ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Եմենին
![]() ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիների վերահսկողության տակ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Հոդեյդա նավահանգստային քաղաքի տարածքում գրանցվել է առնվազն 12 ավիահարված։ Նշվում է, որ հարվածները հասցվում են ինչպես նավահանգստին, այնպես էլ միջազգային օդանավակայանին։ Ըստ առկա տեղեկությունների՝ գործողությանը մասնակցում է մինչև 30 իսրայելական կործանիչ։ Իսրայելական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարվածները համակարգվում են Միացյալ Նահանգների հետ, չնայած որ ամերիկյան ուղղակի ներգրավվածություն չի գրանցվել։ Axios պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված է եղել Իսրայելի գործողությունների մասին։ Առանձին հաղորդագրություններ կան Եմենի մայրաքաղաք Սանայի վրա, ենթադրաբար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված հարվածների մասին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ ԱՄՆ-ի կողմից։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
