Բալթյան երկրները սկսել են պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
![]() Էստոնիան, Լատվիան և Լիտվան որոշել են Ռուսաստանի հետ սահմանին ստեղծել այսպես կոչված «Բալթյան պաշտպանական գիծ»։ Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։ «Բալթյան երկրները համաձայնել են ստեղծել Բալթյան պաշտպանության գիծ արևելյան սահմանի երկայնքով։ «Չափազանց կարևոր է ժամանակը իմաստուն կերպով օգտագործել պաշտպանական պատրաստվածությունը բարձրացնելու համար»,- ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ Նախարարությունը պարզաբանել է, որ համապատասխան համաձայնագիրը երեք երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է անցյալ ուրբաթ՝ մայիսի 2-ին, Ռիգայում։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել պաշտպանական գոտի, որը կներառի տարբեր ինժեներական կառույցներ՝ հնարավոր սպառնալիքը զսպելու և դրանից պաշտպանվելու նպատակով, եթե այն առաջանա։ Ավելի վաղ Էստոնիան, Լատվիան և Լիտվան կոչ էին արել Եվրոմիությանն աջակցել պաշտպանական գծի կառուցմանը ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի սահմանի երկայնքով՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է ամբողջ ԵՄ-ն պաշտպանելու համար։ Նախնական գնահատականներով՝ նախագիծը կարող է արժենալ մոտ 2,5 միլիարդ եվրո։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
