«Երբ տուգանքը մեծացնենք, խախտում չեն անի»․ Գևորգ Պապոյան
![]() «2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ մտավ ԵԱՏՄ կանոնակարգը, որը վերաբերվում էր ծխախոտային արտադրանքի տեխնիկական պահանջներին։ Մասնավորապես պարտադրվում էր, որ ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ծխելը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ մի շարք տեղական արտադրողներ այդպես էլ չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին․ «Շարունակում էին արտադրել և շրջանառության մեջ դնել հին տուփերով ծխախոտներ՝ առանց գրաֆիկական նախազգուշացումների։ Խնդիրը շարունակաբար չէր լուծվում։ Հասկացանք, որ սա անարդար գործելակերպ է, ինչը թե՛ սպառողների, թե՛ մրցակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ ներկա կարգավորմամբ նման իրավախախտման համար նախատեսված 400 հազար դրամ տուգանքը չի համարվում էական ֆինանսական բեռ տնտեսվարողի համար և նպաստում է անօրիանական գործալակերպի շարունակությանը։ «Առավել մրցակցային միջավայր ապահովելու համար նախաձեռնվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարել՝ առաջարկելով ավելացնել տուգանքը իրավախատման նախորդ տարվա հասույթի 1% չափով»,- ասաց Պապոյանը՝ շարունակելով․ «Տնտեսվարողները ընդունում են, որ խախտում են կատարել և մեծ հաճույքով վճարում են 400 հազար տուգանքը։ Այսինքն՝ այո՛, խախտել ենք, տուգանքը վճարեցինք, խախտել ենք, վճարեցինք։ Երբ տուգանքի ծավալը մեծացնենք, չեն խախտի, կամ այնքան գումար կվճարեն, որ տված վնասը կփոխհատուցվի»,- ասաց նախարարը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
