«Ես նախագահ կլինեմ 8 տարի, ես նախագահ կլինեմ 2 ժամկետով». Թրամփ
![]() Թրամփն առաջին անգամ հստակ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջադրվել երրորդ նախագահական ժամկետով։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի եթերում հայտարարել է, որ չի առաջադրվելու երրորդ ժամկետով։ Նախկինում նա թույլ էր տալիս իրադարձությունների նման զարգացում, բայց հիմա պնդում է, որ նման ծրագրեր չունի։ «Ես նախագահ կլինեմ ութ տարի, ես նախագահ կլինեմ երկու ժամկետով»,- ասել է Թրամփը։ Այս խոսքերը լիովին հակասում են նրա՝ մարտին արված հայտարարություններին, երբ նա լրջորեն քննարկում էր երրորդ ժամկետի հնարավորությունը։ Այժմ նախագահը խոստովանել է, որ օրենքը թույլ չի տալիս իրեն դա անել։ Թրամփը նշում է, որ երրորդ ժամկետն այլևս իր ծրագրերում չէ, և որ ինքը պատրաստվում է իշխանությունը հանձնել հանրապետականի։ Նա իր հնարավոր իրավահաջորդների թվում նշել է իր փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ ԱՄՆ-ի Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ ոչ ոք չի կարող 2 անգամից ավելի ընտրվել նախագահ։ Այս կանոնը փոխելը չափազանց դժվար է. այն պահանջում է Քոնգրեսի 2 պալատների կամ նահանգային օրենսդիր մարմինների երկու երրորդի աջակցությունը, ապա՝ նահանգների երեք քառորդի վավերացումը։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
