«Իրանը միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու լիակատար իրավունք ունի»․ Արաղչի
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Х սոցցանցում գրել է․ «Որպես կանոն, ես ձեռնպահ եմ մնում մամուլում բանակցությունների առանցքային տարրերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելուց, ասում եմ՝ ստի կրկնությունը չի փոխի հիմնական փաստերը։ Որպես ՄԶՉՊ-ն (Միջուկային զենքի չտարածման պայմանագիր- խմբ.) ստորագրող երկիր՝ Իրանն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու լիակատար իրավունք: Ավելին, կան ՄԶՉՊ մի քանի անդամներ, որոնք հարստացնում են ուրան՝ ամբողջությամբ հրաժարվելով միջուկային զենքից։ Բացի Իրանից, «ակումբը» ներառում է մի քանի ասիական, եվրոպական և հարավամերիկյան երկրներ։ Մաքսիմալիստական դիրքավորումը և բորբոքված հռետորաբանությունը այլ բանի չեն հանգեցնում՝ հաջողության շանսերի նվազումից բացի: Հուսալի և երկարաժամկետ համաձայնությունը հասանելի է: Այն ամենը, ինչ պահանջվում է, ուժեղ քաղաքական կամքը և արդար վերաբերմունքն են»։
|

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
279Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
204Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
144Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
154Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
155Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
117Երեկ, 16:18
