Դանիան կապահովագրի իր նավատորմը
![]() Դանիայի կառավարությունը ներկայացրել է օրինագիծ՝ դանիական առևտրային նավատորմի պետական ապահովագրության մասին: Նավատորմի ապահովագրությունը կգործի պատերազմների դեպքում, որոնք կազդեն ինչպես երրորդ երկրների, այնպես էլ ուղղակիորեն Դանիայի վրա։ Փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 2025 թվականի հոկտեմբերին՝ հանրային լսումների ավարտից հետո, հաղորդում է Ritzau-ն։ Դանիայի բիզնեսի նախարար Մորտեն Բյոդսկովն օրինագծի անհրաժեշտությունը բացատրել է Եվրոպայում աճող աշխարհաքաղաքական անկայունությամբ և պատերազմով։ Նա ընդգծել է դանիական առևտրային նավատորմի անխափան գործունեությունն ապահովելու կարևորությունը նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակներում։ Օրինագիծը նախատեսում է 6 միլիարդ դանիական կրոն (մոտ 1 միլիարդ դոլար) պետական վարկ Դանիայի ռազմական ապահովագրության ինստիտուտին՝ ռազմական գործողությունների հետ կապված հնարավոր կորուստները փոխհատուցելու համար։ Խաղաղ ժամանակ Ինստիտուտը չի օգտագործի այդ միջոցները։ Bloomberg-ի տվյալներով՝ Դանիան աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում իր ծովային սեկտորով, որի առևտրային նավատորմի արժեքը 2023 թվականի վերջին կազմում էր ավելի քան 135 միլիարդ կրոն (20 միլիարդ դոլար): Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Դանիան չի կարողանա հակազդել Գրենլանդիայի հնարավոր ռազմական անեքսիային ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա ռազմական տեխնիկա ուղարկելու պատճառով։ Ավելի վաղ Դանիան չէր բացառել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համաձայնագրի խզման հնարավորությունը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
