«Հուսով ենք՝ ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք». Վիտալի Բալասանյանը՝ Պուտինին
![]() Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես ասված է․ «Այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը։ Մեր պապերն ու նախապապերը հաղթեցին մի հզոր թշնամու, որը ստրկություն և մահ բերեց աշխարհի ժողովուրդներին։ Հայրենական մեծ պատերազմին մասնակից հայերից 90 հազարը սերում էին Ղարաբաղից (Արցախից): Այսօր Ղարաբաղի հայերը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված են իրենց պատմական հայրենիքից, և, կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող է շտկել ռուս ժողովուրդն ու ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը բազմիցս հնարավորություն է տվել հայ ժողովրդին պահպանել իր ինքնությունն ու պետականությունը՝ իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրեր): Աղբյուրը` Վիտալի Բալասանյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
