Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել է, 3.7 մլն դրամ տուժել է: Էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրված պատասխանում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին «ՄԱՊ» ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1 մլրդ 442 մլն 807 հազար դրամ արժողությամբ 692 հազար լիտր 100% սպիրտի հաշվարկով հայկական կոնյակի սպիրտ, իսկ «ՄԱՊ» ՓԲԸ-ն ցանկում ներառված խաղողագործներից մթերել է շուրջ 7620 տոննա խաղող»: Գործադիրի որոշմամբ Կառավարության անունից, հանդես է եկել ադամանդագործությունը խթանելու համար ստեղծված «Հայ-Ալմաստ» ՓԲԸ՝ գնելով և հետագայում նաև վաճառելով կոնյակի սպիրտ: Գործարքը, որն իր տրամաբանությամբ պիտի սոցիալ-տնտեսական կայունություն բերեր 2 մարզերում, վերածվեց տնտեսական անարդյունավետության դասական օրինակներից մեկի։ Կառավարության գնած սպիրտը հետագայում վերավաճառվել է, որի արդյունքում պետությունը ոչ միայն շահույթ չի ստացել, այլև գրանցել է ֆինանսական կորուստ։ Իսկ ինչպես է եղել վաճառքը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանում կարդում ենք, որ «օտարումը տեղի է ունեցել 4 խմբաքանակով՝ «Բագրատ գրուպ»-ին և ՄԱՊ-ին: Կոնյակի սպիրտի 200 հազար լիտրը օտարվել է 1980 դրամով, իսկ 492 հազար 990 լիտրը՝ 2095 դրամով»: «Հայ-Ալմաստ ՓԲԸ-ի և գնորդ կազմակերպությունների միջև կնքված օտարման պայմանագրերով սահմանված ժամանակացույցով օտարված կոնյակի սպիրտների արժեքները փոխանցվում են «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին, իսկ վերջինս, բյուջետային վարկի մարման ժամանակացույցի համաձայն, պետք է իրականացնի բյուջետային վարկի մարումը»: Նախարարությունն այդպես էլ չի պարզաբանել, թե որքան գումար, երբ է մուտք եղել պետբյուջե: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
