«Առաջիկայում Արևմուտքը կուժեղացնի ճնշումը ՌԴ-ի վրա»․ Մակրոն
![]() Արևմտյան երկրներն առաջիկա ութից տասն օրվա ընթացքում կուժեղացնեն Ռուսաստանի վրա ճնշումը՝ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով, Paris Match-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ իրեն հաջողվել է Միացյալ Նահանգներին համոզել «Մոսկվայի դեմ սպառնալիքներն ուժգնացնելու և, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցում»։ Մակրոնը նշել է, որ Արևմտյան երկրների հնարավոր քայլերը քննարկվել են ապրիլի 26-ին՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության օրը, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ շփումների ընթացքում։ Մակրոնը հայտնել է, որ Թրամփին ասել է, որ «պետք է շատ ավելի կոշտ լինենք Ռուսաստանի հետ՝ Պուտինին հրադադար պարտադրելու համար»։ «Սխալ կլիներ ճնշում գործադրել միայն Ուկրաինայի վրա»,- հավելել է Մակրոնը։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
