Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի և հիգիենայի պարագաների՝ զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով՝ հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության՝ որպես անձնական գույք, ինչի հետեւանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին և արտադրողներին։ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում մաքսանենգության բացահայտումների մասին, սակայն փորձագետները նշում են, որ սա միայն սառցալեռան գագաթն է, և իրական ծավալները շատ ավելի մեծ են։ Հայաստանում գործող օրինապահ բիզնեսները, որոնք ապրանքները ներմուծում են օրինական ճանապարհով և վճարում հարկերը, հայտնվում են ոչ բարեխիղճ մրցակցության պայմաններում. երբ մաքսանենգ ապրանքը վաճառվում է ավելի էժան գնով, օրինական ներկրողը կորցնում է շուկայի իր բաժինը՝ չկարողանալով մրցել հարկ չվճարած ապրանքի գնի հետ։ Մի շարք երկրներում կիրառվում են մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մեկ անձի կողմից որոշ ապրանքների սահմանափակ ներմուծում, օրինակ՝ ամիսը մեկ անգամ սահմանված քանակով։ Հայաստանում նման մեխանիզմի ներդրումը կարող է արդյունավետ գործիք դառնալ այս խնդրի կարգավորման հարցում»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
