Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կսկսվի մայիսի 7-ին
![]() Նոր Հռոմի պապի ընտրության նպատակով գաղտնի կոնկլավը (ընտրության գործընթացը) տեղի կունենա մայիսի 7-ին, Reuters-ին հայտնել է Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ըստ գործակալության աղբյուրի՝ ամսաթիվը որոշվել է Վատիկանում կարդինալների փակ նիստում։ Նախորդ երկու կոնկլավները՝ 2005 և 2013 թվականներին, տևել են երկու օր։ Հաղորդվում է, որ Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է նոր պապի ընտրության կոնկլավին նախապատրաստվելու համար։ Այդ նպատակով պետք է տեղադրվի ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու քվեարկության ընթացքը. եթե ծուխը լինի սև, կնշանակի՝ պապին դեռ չեն ընտրել, սպիտակ ծուխը կավետի պապի ընտրությունը: Հիշեցնենք՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում։ Մահվան պատճառը եղել է կաթվածը։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
