Գեներալ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրյալը մանրամասներ է պատմել
![]() Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակման գործով ձերբակալված Իգնատ Կուզինին մեղադրանք է առաջադրվել, հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205, 222.1, 223.1 հոդվածների համաձայն (ահաբեկչական գործողություն, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն և պատրաստում): Մեղադրյալի խոսքով՝ իրեն հավաքագրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ դրամական փոխհատուցման դիմաց։ 2023 թվականի սեպտեմբերին նա ժամանել է Ռուսաստան և բնակվել Մոսկվայի մարզում՝ սպասելով իր հրահանգների։ 2024 թվականի կեսերին, Մոսկալիկի՝ «ահաբեկչական հարձակման թիրախ» լինելու մասին տեղեկատվություն ստանալուց հետո, Կուզինը սկսեց հավաքել նրա մասին անհրաժեշտ տեղեկությունները։ Այդ նպատակով, անցյալ տարվա նոյեմբերին նա տեղափոխվել է ապրելու գենարալի տան հարևանությամբ, որտեղից հսկել է նրա տեղաշարժը և առօրյան։ Նա նախապես մեքենա է գնել և կայանել մուտքի մոտ նախատեսված ահաբեկչական հարձակումից մեկ ամիս առաջ։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
