ՌԴ ԱԻՆ-ը ինքնաթիռներ է ուղարկել Իրան
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցելու համար։ Այս մասին Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ «Դեսպանությունը հայտնում է, որ իրանցի գործընկերների կոչին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել շտապ կերպով Իրան ուղարկել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ փորձառու մասնագետներից բաղկացած անձնակազմով, որպեսզի օգնեն Շահիդ Ռաջայի նավահանգստում հրդեհը մարելուն», - ասվում է հայտարարության մեջ։ Պուտինն ավելի վաղ ցավակցություն էր հայտնել իրանական նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի և ավերածությունների կապակցությամբ և առաջարկել էր օգնել Իրանին հետևանքների հաղթահարման հարցում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախագահի հանձնարարությամբ Իրանի Բանդար Աբբաս քաղաք է ուղարկվել երկու ինքնաթիռ՝ Be-200ChS դեսանտային ինքնաթիռ և Il-76։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
