«Իրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառով»․ #NYT
![]() Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատ, որը պինդ հրթիռային վառելիքի հիմնական բաղադրիչն է։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված աղբյուրին։ «Ըստ տեղեկությունների՝ հրդեհը առաջացել է իրանական բալիստիկ հրթիռներում օգտագործելու համար նախատեսված պինդ վառելիքի խմբաքանակի հետ անփույթ վարվելու պատճառով», - Associated Press-ին հայտնել է «Ամբրի» մասնավոր անվտանգության ընկերությունը։ Հունվարին «Ֆայնենշլ Թայմս»-ը հաղորդել էր, որ երկու նավ Չինաստանից Իրան կհասցնեն ավելի քան 1 տոննա նատրիումի պերքլորատ՝ հղում անելով երկու արևմտյան երկրների անվտանգության պաշտոնյաների հետախուզական տվյալներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ մատակարարումը նախատեսված էր ԻՀՊԿ-ի համար։ լրատվականը նշել է, որ նատրիումի պերքլորատն օգտագործվում է ամոնիումի պերքլորատ արտադրելու համար, որը կազմում է պինդ հրթիռային վառելիքի 70%-ը։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ամոնիումի պերքլորատի այս քանակությունը կարող է արտադրել 1300 տոննա վառելիք, որը բավարար է 260 իրանական միջին հեռահարության հրթիռներ վառելիքով ապահովելու համար։ Իրանը չի հաստատել բեռի ստացումը։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի արձագանքել AP-ի մեկնաբանության խնդրանքին։ |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
