Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ` Մոլդովայի խորհրդարանում
![]() Մոլդովայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է գրանցվել, հայտնում է մոլդովական Point պարբերականը։ «110 տարի առաջ այս օրը՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության տարածքում սկսվեցին մի շարք ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ, որը պատմաբանները, փորձագետները բնութագրեցին և բազմաթիվ երկրներ ճանաչեցին՝ որպես Հայոց ցեղասպանություն։ Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Հայկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։ Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում: Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Գայիկ Վարդանյանը նշել է, որ «այս նախագիծը քաղաքական չէ, այլ ավելի շուտ նպաստում է նրան, որ Մոլդովան համալրի այն երկրների շարքը, որոնք գնահատում են մարդկային արժանապատվությունը, ազգամիջյան հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, մարդու իրավունքները և պատմական արդարությունը»։ Նա նշել է նաև, որ «ներկայիս խորհրդարանը, որի մանդատը լրանում է մի քանի ամսից, կարող է դրական նոտայով ավարտել այն՝ քվեարկելով նման վեհ և կարևոր նախագծի օգտին, հատկապես Եվրոմիության թեկնածու երկրի համար»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
