«Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը». Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա առիթով
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ. «Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հարգում այն հրաշալի հոգիների հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի վատթարագույն աղետներից մեկում: 1915 թվականից սկսած մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և մահացան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով կորցրած բազմաթիվ կյանքերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք ամերիկացի և հայ ժողովուրդների ամուր և հարատև կապերին։ Մենք հպարտ ենք Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը հիմնադրվել է 1915թ-ին, և որը կարևոր մարդասիրական աջակցություն է տրամադրել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կամ կամավոր օգնել են իրենց տներից վտարված հայերին: Այս օրը մենք վկայում ենք ողբերգության դեմ հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին: Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր բերել են իրենց հարուստ մշակույթը մեր ափեր և այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրի համար, այդ թվում՝ պարգևների արժանացած զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ: Քանի որ մենք հարգում ենք զոհերի հիշատակը, իմ վարչակազմը հավատարիմ է մնում կրոնական ազատության պաշտպանությանը և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը, շարունակելով ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
