Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։ Հիշենք «Հայասաթ 1»-ի մասին. «Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Այն նախագծվել և կառուցվել է Հայաստանում՝ «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն (CSIE) հիմնադրամների համագործակցությամբ։ Թռիչքից ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Բայց ՔՊ-ն դա մատուցում էր իբրև դարի հաղթանակ, Ադրբեջանի դեմ լուրջ գործիք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայասաթ 1»-ը դարձել է պատուհաս Հայաստանի և Կառավարության համար։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր Դատախազություն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ վարույթ կա հարուցված «Հայասաթ-1» արբանյակի կապակցությամբ, ենթադրյալ փողերի լվացման գործում ինչ մանրամասներ են հայտնի դարձել, այժմ որ փուլում է քրեական գործը, գործում ովքեր կան ներգրավված և ինչպիսի փաստական տվյալներ են հայտնի։ Սակայն բազմաթիվ այս հարցերին Դատախազությունից պատասխանել էին՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը ենթադրում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Ստացվում է, որ իշխանությունները փորձում են գաղտնիքի անվան տակ կարևորագույն տեղեկությունները թաքցնել հասարակությունից, ծածկադմփոց անել գործը՝ հնարավորինս աննկատ։ Մինչդեռ տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ արբանյակը տիեզերք ուղարկելու ողջ ծախսը շուրջ 6 մլն դոլար է կազմում, որի վերաբերյալ ևս հարցումներ ենք կատարել, սակայն պատասխաններ դեռ Կառավարությունից չունենք»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
