«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են, նաև դատելու են». Ագնեսա Խամոյան
![]() ԱԺ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը խոսեց համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի մասին. «Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնելու է ձեր գլխին, ասելու է՝ դե հարկ տուր»,- ասաց նա՝ հավելելով, որ սա ամենը չէ. քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև՝ դատելու: «Բոլոր նրանց, ովքեր գիտեին, որ հայտարարագիր չլրացնելու դեպքում միայն վարչական պատասխանատվություն է սպառնում, ասեմ. ՔՕ համապատասխան հոդվածում սահմանված է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելն առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում է...»,- նշեց նա: Խամոյանն ասաց, որ հարցում է ուղարկել նաև Գլխավոր դատախազին՝ պարզելու՝ արդյո՞ք մարդը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի: Հարցմանը պատասխանել է Եղիազար Ավագյանը՝ նշելով, որ «Բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
15306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
16406.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14006.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
14106.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
15406.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13206.11.2026, 11:24
