Ֆրանսիան պատասխան միջոցներ է ձեռնարկել իր դիվանագետներին արտաքսած Ալժիրի նկատմամբ
![]() Ֆրանսիան հայտարարել է համաչափ միջոցների մասին ՝ կապված Ալժիրի իշխանությունների՝ Ֆրանսիայի դեսպանատան 12 աշխատակիցների արտաքսման հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել հյուսիսաֆրիկյան երկրում Ֆրանսիայի դեսպան Ստեֆան Ռոմատին։ Երեքշաբթի Ելիսեյան պալատի կայքում հրապարակված կոմյունիկեի համաձայն, Ալժիրի իշխանությունների որոշումը «չհիմնավորված է և անհասկանալի»։ «Մեր երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման պատասխանատվությունն ընկնում է Ալժիրի իշխանությունների վրա»,- նշվում է փաստաթղթում։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ «երկխոսության վերսկսումը բխում է Ֆրանսիայի և Ալժիրի շահերից»։ Անցած կիրակի Ալժիրի իշխանությունները դեսպանատան՝ դիվանագիտական կարգավիճակ ունեցող 12 աշխատակիցների պերսոնա նոն գրատա են հայտարարել՝ նրանց 48 ժամ տալով երկիրը լքելու համար։ Այս որոշումը պատասխանն է դարձել ուրբաթ օրը Փարիզում երեք ալժիրցիների, այդ թվում՝ հյուպատոսական պաշտոնյայի ձերբակալությանը։ Նրանք կասկածվում են ալժիրցի ընդդիմադիր գործչի առևանգման մեջ, ով դեմ է Ալժիրի կառավարությանը և գտնվում է Ֆրանսիայում աքսորի մեջ։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
