«Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են». Արթուր Խաչատրյան
![]() Քննարկվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Նպատակը՝ փուլային եղանակով ու գործող օրենսդրությամբ սահմանված ձևով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ, հայտարարագրեր ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է, քաղաքացիների համար դառալու է նոր ու ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության ու տուգանքի հիմք: Հատարարագրման ենթակա քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է ներկայացրել հայտարարագիր»,- ասաց հիմնական զեկուցող Թադևոս Ավետիսյանը: ՔՊ-ականները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են: Կառավարությունը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ՝ հավելյալ հարկեր մտցնելու: Ձեր կարծիքով Կառավարությունը հետաքրքրությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկություն ստանալ. ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները»: |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
240Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
131Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
197Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
31724.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
38724.09.2026, 21:24
