«Ուկրաինան գերի է վերցրել Ռուսաստանի համար կռվող` Չինաստանի երկու քաղաքացու». Զելենսկի
![]() Ուկրաինացի զինվորականները Դոնեցկի մարզում գերի են վերցրել Չինաստանի երկու քաղաքացու, որոնք կռվելիս են ռուսական բանակի կողմից։ Այս մասին ապրիլի 8-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ՊԲ-ն արդեն տեղեկություն ունի, որ ռուսական զորքերի շարքերում կարող են զգալիորեն ավելի շատ լինել նման գրոհայիններ. ստուգումն ու տեղեկատվության հավաքագրումը ներկայում շարունակվում են, և հետախուզական ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ: «Չինաստանը դարձել է երրորդ երկիրը Իրանից և ԿԺԴՀ-ից հետո, որի զինուժը աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը, բայց մի սկզբունքային տարբերությամբ՝ չինացիներն արդեն իսկ ուղիղ կռվում են Ուկրաինայի տարածքում»,- ասել է Զելենսկին։ Նա հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարությանն անհապաղ կապ հաստատել չինացի գործընկերների հետ և պահանջել պաշտոնական բացատրություններ։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան չի կարող պատերազմել միանգամից մի քանի երկրների հետ և ակնկալում է, որ ԱՄՆ-ն այժմ իրավիճակը կքննարկի առաջին հերթին Կիևի, այլ ոչ թե Մոսկվայի հետ։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
