«Եվրոպայի արձագանքն ԱՄՆ մաքսատուրքերին պետք է լինի կոշտ»․ Մակրոն
![]() Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում կոշտ և միասնական արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերին, Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եվրոպայի արձագանքը բաղկացած է երկու փուլից՝ առաջինը կլինի ապրիլի կեսերին, երկրորդը՝ ապրիլի վերջին՝ մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Մակրոնը։ Նա ընդգծել է, որ ֆրանսիական ընկերությունները պետք է դադարեցնեն ցանկացած ներդրում ԱՄՆ-ում՝ «մինչև իրավիճակը հստակեցվի»։ «Եվրոմիության հզորությունը նրա 450 միլիոնանոց շուկան է, որն ավելի մեծ է, քան ԱՄՆ շուկան»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ Փարիզը ցանկանում է համոզվել, որ ԵՄ-ի պատասխանը ԱՄՆ մաքսատուրքերին կներառի դաշինքի ողջ գործիքակազմը՝ սեփական շահերը պաշտպանելու համար, գրում է Bloomberg-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների ճնշող մեծամասնության նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 20 տոկոս։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
