Եվրոխորհրդարանը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը, զուգահեռներ անցկացնում ԼՂ էթնիկ զտումների հետ
![]() Եվրոպական խորհրդարանն ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը, հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։ «Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։ Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները: «Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․ «Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։ Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։ «Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ», – նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։ EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։ Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։ |

«Կտրիճ Ներսիսյանը պետական անվտանգության խնդիր է ներկայացնում». Արթուր Հովհաննիսյան
2111:54
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
4411:42
«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին
3111:36
Իտալիայում փլուզվել է «Սիրահարների կամարը» (տեսանյութ)
9511:25
Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:12
«Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը»․ Աննա Հակոբյան
5810:48
