Թրամփը մտադիր է հանդիպել Սիրիայի առաջնորդի հետ
1384
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 18:09
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ընթացքում հանդիպել Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Նման հայտարարություն է տարածել իսրայելական i24News լրատվական հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփի և ալ-Շարաայի հանդիպումը կազմակերպվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի անձնական միջնորդությամբ։ Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։ Ապրիլի 1-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Թրամփը մայիսին մեկնելու է Սաուդյան Արաբիա։ Նա չի ներկայացրել գալիք ուղևորության կոնկրետ ժամկետներ կամ այլ մանրամասներ՝ խոստանալով հաղորդել դրանց մասին տեղեկատվության հասանելիության դեպքում: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
