Գույքահարկը պետք է լինի ողջամտության սահմանում». «ՀայաՔվե»
![]() «ՀայաՔվե»-ն հայտնում է. «Գույքահարկը պետության և անհատի փոխհարաբերությունները կարգավորող հարկատեսակներից մեկն է, բայց այն պետք է լինի ողջամտության սահմանում։ Փոփոխությունները միտված են 2026-27թթ-ին Երևան համայնքի բյուջեն ներկա 8 մլրդ դրամի փոխարեն արդեն 40 մլրդ դրամ հավաքագրելուն։ Իհարկե, լավ է, որ համայնքի բյուջեն աճում է, բայց մենք պետք է նաև հարց տանք՝ այս գումարի տնօրինումն ո՞վ է իրականացնում։ Եթե դրանով ձեռք է բերվելու քաղաքապետի համար ամերիկյան ուղևորության ինքնաթիռի 20 000 դոլարանոց տոմս, իհարկե, մենք դեմ ենք, որ գույքահարկն աճի: Մինչև 10 մլն շուկայական և կադաստրային մոտարկված արժեք ունեցող անշարժ գույքի գույքահարկը կարժենա տարեկան 5 000 դրամ, 10-25 մլն արժողությամբ գույքինը՝ 20 000 դրամ, 25-47 մլն արժեք ունեցող անշարժ գույքինը՝ 64 000 դրամ, 47-75 մլն արժեցող անշարժ գույքինը՝ 176 000 դրամ, 75-100 միլիոն արժեք ունեցողինը՝ 326 000 դրամ, 100 մլն դրամից ավելի արժողությամբ գույքը՝ 326 000 դրամ + 100 մլն դրամը գերազանցող արժեքի 1 տոկոսը»: Աղբյուրը` ՀայաՔվե |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
