Մակրոնը հայտարարել է Ուկրաինա ֆրանս-բրիտանական ռազմական պատվիրակություն ուղարկելու մասին
![]() Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռազմական առաքելություն կուղարկեն Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերն ուժեղացնելու համար, Գհայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ այս քայլի նպատակը լինելու է «վաղվա բանակի» ձևաչափը զարգացնելը՝ ներառյալ ռազմածովային բաղադրիչը։ «Մեծ Բրիտանիայի վարչապետը (Քիր Սթարմերը) և ես լիազորել ենք մեր ռազմական շտաբների պետերին առաջիկա օրերին ֆրանս-բրիտանական թիմ ուղարկել Ուկրաինա և սկսել սերտ համագործակցել մեր ուկրաինացի գործընկերների հետ, որոնք նույնպես հավանություն են տվել այդ մեխանիզմին», - ասել է Մակրոնը Փարիզի գագաթնաժողովում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո, հաղորդում է BFM-ը։ Մակրոնը նաև ասել է, որ դաշնակիցները պայմանավորվել են պահպանել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները և շարունակել ճնշում գործադրել Կրեմլի ստվերային նավատորմի վրա, որը նա օգտագործում է նավթ արտահանելու համար՝ շրջանցելով սահմանափակումները։ Բացի այդ, առաջիկա երեք շաբաթվա ընթացքում գործընկեր երկրները Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի առաջարկներ կպատրաստեն։ Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է թելադրի խաղաղության պայմանագրի պայմանները։ Ավելի վաղ նա նշել էր, որ դաշնակիցները հաշվի չեն առնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքը Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, քանի որ դա վերջինիս ինքնիշխան խնդիրն է։ Կրեմլն անընդունելի է անվանել այս սցենարը, իսկ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել ուղիղ բախման ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, նույնիսկ եթե այդ ուժերը տեղակայվեն ազգային դրոշների ներքո: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
