«Երևանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու հարցում չի ստացել». Մարիա Զախարովա
![]() Երևանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու հարցում չի ստացել, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև նշել է, որ նման ծրագրերը կարող են հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը՝ օգտագործելով նույն մեթոդները, որոնք նախկինում կիրառել էր Արևմուտքը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների ներկայիս խնդիրները պետք է լուծվեն հենց այդ երկրների ջանքերով։ Ավելի վաղ RT հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան փաստաթղթերը, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիայից ռազմական տեխնիկա կփոխանցի Հայաստանի ուսումնավարժարաններ։ Փաստաթղթերից ստացված տեղեկությունների համաձայն՝ ռազմական տեխնիկայի տեղափոխումը Հայաստան նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։ Ամերիկյան հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դուլմենի ռազմաբազայից տեխնիկա տեղափոխել Հայաստանի Զառ բազա։ Այն կիրականացվի հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ RT-ն, վկայակոչելով փորձագետներին, նշում է, որ Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Այս գործողությունը կարող է դիտվել՝ որպես Հայաստանի ռազմական զարգացում Վաշինգթոնի կողմից։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
