Tesla-ի ներդրողը Իլոն Մասկին կոչ է անում հեռանալ
![]() Tesla-ի առաջին ներդրողներից մեկը՝ Ռոս Գերբերը, կոչ է արել Իլոն Մասկին հեռանալ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում նրա «հակասական գործունեության» պատճառով: Գերբերը կարծում է, որ այն վնասում է Tesla-ի բիզնեսին և բաժնետոմսերին: «Իլոնը պետք է կամ վերադառնա Tesla-ում աշխատելու, կամ գտնի նոր գործադիր տնօրեն և պետական աշխատանքով զբաղվի»,- ասել է նա Sky News-ին: Սա առաջին նման կոչն է ներդրողների կողմից։ Թրամփի վարչակազմում Մասկի պաշտոնավարման ընթացքում Tesla-ի շուկայական կապիտալը նվազել է 48%-ով, իսկ վաճառքները Եվրոպայում կտրուկ նվազել են: Իրավիճակի վրա ազդել են Մասկի հայտարարությունները և նրա աջակցությունը ծայրահեղ աջ կուսակցություններին։ Այս ֆոնին բողոքի ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք քաղաքներում։ Տարեսկզբից Մասկի կարողությունը նվազել է ավելի քան 100 միլիարդ դոլարով։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
