Նախնական տվյալներով` Էրդողան-Թրամփ հանդիպումը կկայանա ապրիլի վերջին
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրուց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հեռախոսազրուցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպումը: Ըստ նախնական տվյալների՝ Էրդողան-Թրամփ հանդիպումը կկայանա ապրիլի վերջին Սպիտակ տանը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, թուրքական կողմն արդեն աշխատում է հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Էրդողանն Անկարայի և Վաշինգթոնի միջև ավելի ամուր գործընկերությունը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության համար, քանի որ Թուրքիան ձգտում է առաջատար միջնորդ դառնալ աշխարհաքաղաքական հարցերում՝ Ուկրաինայից մինչև Սիրիա: Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի հիմնական անդամ, հատկապես կարևոր է, քանի որ Միացյալ Նահանգները վերագնահատում է Եվրոպայի հանդեպ իր պարտավորությունները: Թուրքիան ձգտում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ, և որ դա կարող է ներառել թուրքական զորքերի միացումը Ուկրաինայում ապագա խաղաղապահ առաքելությանը: |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
