Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Հերոսի ներկայությունը ազգային միասնականության խորհրդանիշ էր»․ Սոնա Աղեկյան

100
Այսօր, 09:30
«Հերոսի ներկայությունը ազգային միասնականության խորհրդանիշ էր»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լեգենդար հերոսը (խմբ․-Կարեն Ջալավյանը (Քյոխը))՝ հայ ժողովրդի կողքին․
«Ոսկե Արծիվ» շքանշանակիր և «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած լեգենդար հերոսը միշտ եղել է իր հայրենակիցների կողքին՝ թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղ օրերին։
Նա շարունակ աջակցում է արցախցիներին և չի լքում իր ժողովրդին նույնիսկ դժվար պահերին։ Այդպիսի նվիրվածության վառ դրսևորում էր նաև նրա ներկայությունը «Մայր Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում հանգրվանած արցախահայության հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր դաշինքի քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյանը։
Նրա ներկայությունը ոչ միայն բարոյական աջակցություն էր, այլև մարտական ոգու և ազգային միասնականության խորհրդանիշ։ Նման հերոսներն են, որ ժողովրդի մեջ հավատ ու ուժ են ներարկում՝ պայքարը շարունակելու համար»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան