Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները». Թադևոս Ավետիսյան

111
Երեկ, 16:12
«Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները». Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները
2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, մասնավորապես՝
- առևտրային գործունեության շրջանառության հարկի դրունքաչափը 5-ից դարձել է 10 տոկոս,
- արտադրության ոլորտինը՝ 3,5-ից 7 տոկոս,
- հանրային սննդի ոլորտինը՝ 6-ից 12 տոկոս,
- այլ ոլորտներ՝ 5-ից 10 տոկոս։
Շրջանառության հարկի ոլորտից հանվեցին փաստաբանական և նոտարական գործունեությունները։
Զուգահեռաբար, միկրոձեռնարկատիրության առավել արտոնյալ հարման համակարգից շրջանառության հարկի ոլորտ տեղափոխվեցին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ՝ շարք անշարժ գույքի բրոկերները, վարսավիրները, ավտոտեխսպասարկում իրականացնողները, շինարարական աշխատանքներ կատարող վարպետները և այլ։
Այսպիսով, կառավարությունը նպատակ ուներ լրացուցիչ հավաքել 18,6 միլիարդ դրամ շրջանառության հարկ։
Ի՞նչ է արձանագրվում իրականում։
2025 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հարկային ընդհանուր մուտքերն աճել են 31,1 տոկոսով, իսկ դրա ընդամենը 6,6 տոկոսը կազմող շրաջանառության հարկի գծով մուտքերն աճել են 19,4 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնապատկվել են։
Հետևաբար, փաստացի արձանագրվում է այն, ինչը նաև օբյեկտիվորեն կանխատեսված էր․
շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման, կա՛մ էլ՝ երկուսը միասին»:

Աղբյուրը`   Թադևոս Ավետիսյան