Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Ինչ է լինում, երբ ղեկավարի լեզուն մտքից առաջ է ընկնում». Սուրեն Սահակյան

122
Երեկ, 11:18
«Ինչ է լինում, երբ ղեկավարի լեզուն մտքից առաջ է ընկնում». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Պատկերը արտացոլում ա Թրամփի առաջին ու երկրորդ ժամկետների երդմնակալությունից հետո արժեթղթերի շուկայի վարքը՝ ըստ օրերի։ Կապույտն առաջին ժամկետն ա, դեղինը՝ երկրորդ։
Փաստացի, գրաֆիկի տեսքով ցույց ա տրված, թե ինչ ա լինում, երբ ղեկավարը խոսելուց առաջ մտածում ա և ինչ ա լինում, երբ լեզուն մտքից առաջ ա ընկնում։ Հետո էլ ասում են Նիկոլին նման չի։ Որպեսզի աղետ չլինի, ընդամենը պետք ա քիչ խոսա, իսկ եթե իր ձայնից ու ներկայությունից մարդկությանն ազատի, կարող ա ամեն ինչ կարգավորվի էլ։
Վերջին ամսում, երբ սա սկսեց հարևաններին ու դաշնակիցներին մաքսատուրքերով վախեցնել, մենակ ԱՄՆ տեխնոլոգիական սեկտորը 3 տրլն դոլար ա կորցրել։ ԱՄՆ բյուջեն 4 տրլն-ի կարգի թիվ ա։ Միայն Մասկի Տեսլան 700 մլրդ ա կորցրել վերջին ամսում։ Ու սա դեռ մենակ բառերի հետևանքներն են։ Սրա ֆոնին, ըստ փորձագիտական համայնքի, ԱՄՆ տնտեսության հետաճի հավանականությունը հասել ա 40 տոկոսի։
Բայց ամենակարևորը՝ ասում են ամերիկացիք գոհ են․ ինչ խոսք ա տվել, անում ա: Բան չասեցի, մեզ մոտ էլ էր ասֆալտ, կոռուպցիա, քյաբաբառքյաբաբ։ Տենց բան ա պոպուլիզմը։ Սովորաբար 2 տարի հետո ամեն ինչ իր տեղն ա ընկնում՝ ուշադիր նայողը տեսնում ա, որ խաբվել ա ու շարունակում ա խաբվել»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան