Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Իշխանությունները 0 աստիճան են պատրաստ Բաքվում խոշտանգվող հայ գերիներին վերադարձնել Հայաստան»․ Լարիսա Ալավերդյան

105
Այսօր, 19:12
«Իշխանությունները 0 աստիճան են պատրաստ Բաքվում խոշտանգվող հայ գերիներին վերադարձնել Հայաստան»․ Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Բաքվում շարունակ խոշտանգվող ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ Հայաստանի իշխանությունների անտարբերությանն ու անգործությանը՝ ընդգծելով․ «Ի՞նչն է խանգարում Հայաստանին պահանջել, որ այդ մարդիկ բերվեն Հայաստան և իրենց «պատիժը» կրեն Հայաստանում, եթե նրանք կատարել են այնպիսի հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ օրենսգրքին։ Արդյո՞ք այդ փորձն ավել է․ ո՛չ։

Ես համոզված եմ, որ այն, ինչ արվում է ոչ հրապարակային ի վնաս է աշխատում։ Համոզված եմ, որ այսօրվա իշխանությունները 0 աստիճան են պատրաստ այդ մարդկանց վերադարձնել Հայաստան»։

«Իշխանությունները 0 աստիճան են պատրաստ Բաքվում խոշտանգվող հայ գերիներին վերադարձնել Հայաստան»․ Լարիսա Ալավերդյան