«Բաքվում հայ գերիների գլխին մետաղյա օղակ են հագցնում ու սկսում սեղմել, մինչև ուշագնաց լինի»․ Լարիսա Ալավերդյան
![]() «Բաքվում գերության մեջ գտնված բոլոր հայերը կտտանքների են ենթարկվում։ Չկա մի դեպք, որ չլինի ֆիզիկական ծանրագույն խոշտանգումներ։ Հոգեբանական խոշտանգման մասին այլևս չեմ ասում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքով կիրառվում են այնպիսի կտտանքների մեթոդներ, որոնց մեծ մասը կիրառվել է Թուրքիայի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ «Այս լուսանկարով դժվար է ճանաչել Ռուբեն Վարդանյանին, բայց կարող ենք ասել, որ Ռուբեն Վարդանյանին ենթարկում են ծանրագույն կտտանքների։ Միայն մեկը նկարագրեմ, բայց չգիտեմ՝ դա օգտագործվել է, թե ոչ, բայց դասական ձև է. մետաղյա օղակ են հագցնում գլխին ու սկսում նեղացնել, որպեսզի գլուխն ամբողջովին սեղմվի, և կրկնում են անքան, մինչև ուշագնաց լինի․․․ Համոզմունք ունեմ, որ այն խոշտանգման ձևերը, որոնք կիրառվել են մեր գերիների նկատմամբ, ամբողջովին կիրառվում են հիմա էլ գերության մեջ գտվողների նկատմամբ։ Նորմալ մարդու մտքով, երևականության մեջ դրանք դժվար է անգամ պատկերացնել»,- նշեց Ալավերդյանը։ Նա նաև ընդգծեց, որ Ռուբեն Վարդանյանի դեպքը եզակի է, հերոսական է, որ լինելով պատանդության մեջ, նա համարձակվում է անում հայտարարություններ տարածել։ |
«Ինքնասպանության գնացողների աղանդավորական շարժման էլիտան ու հանրույթը». Ալեն Ղևոնդյան
9103:06«Եթե չդիմադրենք, Հայաստանով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները». Տիգրան Վարդանյան
10502:06«Մեծ պետությունները պայքարում են ո՛չ թե արդարության, այլ շա՜տ մեծ ռեսուրսների համար». Արա Պողոսյան
13101:06««Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներին տարիներ շարունակ արձակուրդ չի տրամադրել»․ Մանուկ Սուքիասյան
8500:24«Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
127Երեկ, 22:18«Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
153Երեկ, 22:00